WikiLeaks կազմակերպությունը 100 հազար դոլարի պարգեւ է խոստացել 1963 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության գործով փաստաթղթերի հրապարակված արխիվի գաղտնի մնացած մասի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«WikiLeaks-ը որպես պարգեւ 100 հազար դոլար կտա Ջոն Քենեդու վերաբերյալ չգաղտնազերծված փաստաթղթերի համար, եթե դրանք պարունակում են օրենքի խախտում, անարդյունավետություն կամ վարչական սխալ»,- նշված է կազմակերպության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրությունն արժանի է սպանության մասին լիարժեք տեղեկություններ ստանալ: Դրա հետ մեկտեղ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով ինքն ընտրության հնարավորություն չունի՝ բացի գերատեսչություններին թույլ տալ խմբագրել տեքստի որոշակի հատվածները:




























