Ինեկոբանկ ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել Բանկի գործադիր թիմի կազմում ֆինանսական տնօրենի նշանակման մասին, որն ուժի մեջ է մտել 2017թ. հոկտեմբերի 23-ից:
Հայկ Ոսկանյան, CFA, 23.10.2017թ. ստանձնեց Ինեկոբանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը:
Ունենալով ֆինանսների ոլորտում մեծ փորձ՝ Հայկ Ոսկանյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2003 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ զբաղեցրել է կենսաթոշակային փորձագետի եւ վերլուծաբանի պաշտոնները: 2012թ.-ից մինչեւ 2014թ. պրն. Ոսկանյանը զբաղեցրել է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը, որին հաջորդել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը (2014-2017): Պարոն Ոսկանյանը սովորել է Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում, ինչպես նաեւ հանդիսանում է տնտեսագիտության թեկնածու:
Ինեկոբանկի Խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը մեկնաբանել է. «Ուրախ եմ հայտարարել այս նշանակման մասին եւ ցանկանում եմ ողջունել պարոն Ոսկանյանին Բանկի գործադիր թիմի կազմում։ Ես վստահ եմ, որ նոր ֆինանսական տնօրենի նշանակումով Ինեկոբանկի գործադիր թիմը կդառնա ավելի հավասարակշռված, որը մեր Բանկի հաջողության հաջորդ փուլին հասնելու համար կարեւոր գրավականներից մեկն է»:




























