Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլլոնը ներկայացրել է երկրում տեղամասային ոստիկանության, այսպես կոչված PSQ (առօրյա անվտանգության ոստիկանություն) ստեղծման պլանը։ Խոսքը նախագահ Էմանուել Մակրոնի՝ անվտանգության ոլորտում գլխավոր նախագծերից մեկի մասին է։
ՆԳ նախարարի խոսքով՝ խոսքը նախագծի մասին է, որի նպատակն է կառուցել միասնական հասարակություն։ Ոստիկանական բարեփոխումների խորհրդատվությունները կընթանան 3 փուլով եւ կավարտվեն դեկտեմբերի 20-ին, հայտնում է Ֆրանսիայի ռադիոն։
Կառավարության պլանների մեջ է մտնում ոստիկանությունը դարձնել ավելի ինքնավար, ուժեղացնել իրավապահների եւ պատգամավորների, դատական համակարգի ներկայացուցիչների եւ մասնավոր թիկնապահների միջեւ համագործակցությունը։




























