Եվրամիությունը մտադիր է ճնշումն  էապես մեծացնել այն երկրների վրա, որոնք հետ չեն ընդունում ԵՄ տարածքում ապաստան ստալու մերժում ստացած միգրանտներին: Այս մասին հայտնում է Welt am Sonntag պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը: 

Բրյուսելի կիրառելիք ճնշման գործիքներից մեկը կլինի խոչընդոտների ստեղծումը այս երկրների իշխող վերնախավի համար Շենգեն գոտու վիզաներ ստանալու դեպքում:

Բանգլադեշն այսպիսի երկրի առաջին օրինակն է, որի նկատմամբ նման մեխանիզմ է գործարկվել: Այս երկրի քաղաքացիների մեծամասնությունը Եվրոպա է ժամանում՝ առավելապես Լիբիայից Իտալիա՝ ապօրինի անցնելով Միջերկրական ծովը: 

Բրյուսելը ներկայումս բանակցություններ է վարում նաեւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ, որպեսզի վերացնի այն փախստականների ընդունման մերժման հետ կապված համանման խնդիրները, որոնց հայցերը ԵՄ-ում մերժվել են: 2016 թվականին այս տարածաշրջանից Իտալիա է ժամանել 180 հազարից ավելի միգրանտ: Նրանց գրեթե 90 տոկոսը Լիբիայով:

Welt am Sonntag-ը փոխանցում է, որ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը արդեն դրականորեն է արտահայտվել Բրյուսելի նախաձեռնության վերաբերյալ: