Կատարի եւ նրա արաբական հարեւանների զինված դիմակայությունը տարածաշրջանը քաոսի կմատնի: Այս մասին Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին նշել է ամերիկյան CBS-ի հետ հարցազրույցում:
«Ես վախենում եմ, որ ռազմական ակցիայի դեպքում տարածաշրջանը քաոսի մեջ կհայտնվի»,- նշել է նա: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է կողմերի հանդիպում անցկացնել: «Ենթադրվում էր, որ հանդիպումը տեղի կունենա առաջիկայում, սակայն ես դեռեւս պատասխան չեմ ստացել»,- հայտարարել է Կատարի էմիրը:
Հիշեցնենք, որ Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն Կատարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները խզել են՝ նրան մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ: Դոհան բոլոր մեղադրանքները ժխտում է:




























