Ֆաբերժե ոսկերչական տան աշխատանքները եւ առաջատար ռուս գեղանկարիչների ու խորհրդային կերպարվեստի վարպետների ստեղծագործությունները Լոնդոնում ավանդական ռուսական աճուրդի աշնանային շաբաթվա ընթացքում կվաճառվեն Christie's աճուրդի տանը: Հոկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական արվեստի գկուխգործոցները» կոչվող աճուրդը, որը Լոնդոնում տեղի կունենա նոյեմբերի 27-ին, «կգլխավորեն Ֆաբերժեի գլուխգործոցների հավաքածուն եւ կայսերական ծագումնաբանությամբ ականավոր մասնավոր հավաքածուի ստեղծագործությունները»:
«Մենք անչափ ուրախ ենք, որ այս սեզոնին մեզ հնարավորություն է ընձեռվել աճուրդում ներկայացնելու Ֆաբերժեի իրերի ականավոր եւ շատ հազվագյուտ հավաքածու: Այս հավաքածուն մանրակրկիտ հավաքվել է 30 տարվա ընթացքում մի մարդու կողմից, որը բարձր է գնահատել Ֆաբերժեի վարպետությունը: Առանձին իրեր բազմիցս ներկայացվել են հայտնի ցուցահանդեսներում»,- առաջիկա աճուրդի հետ կապված հայտարարել է Christie’s-ի ռուսական արվեստի դեպարտամենտի միջազգային տնօրեն Ալեքսեյ Տիզենհաուզենը:


























