Առայժմ անհայտ Կանադայի Քվեբեք նահանգի բնակիչը հայտնի ազգային Lotto Max վիճակախաղում 15 մլն կանադական դոլար (11,6 մլն ԱՄՆ դոլար) է շահել: Հոկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը, իսկ շաբաթ օրը հայտնել էին Atlantic Lottery ասոցիացիայի ներկայացուցիչները, որն ամբողջ երկրում մոտ տասնյակ նման խաղարկություններ է անցկացնում: «Դուրս եկած թվերն էին՝ 1, 14, 15, 16, 24, 39 եւ 49: Բոնուսն էր 5 թիվը»,- հստակեցրել են կազմակերպիչները:

Դեռեւս հայտնի չէ, թե նահանգի հատկապես որ քաղաքում է վաճառվել երջանիկ տոմսը: Կանադական վիճակախաղի կանոնների համաձայն՝ մրցանակն ստանալու համար անհրաժեշտ է կազմակերպիչներին ներկայացնել շահած տոմսը, իսկ շահողի անունը պետք է հանրությանը հայտնի դառնա: Ավանդական 1 մլն դոլարի (780 հազար ԱՄՆ դոլար) «մխիթարական մրցանակն» այս խաղարկության ժամանակ ոչ մեկը չի շահել: