ԱՄՆ Վիրջինիա նահանգում հեծանվորդուհին նախագահ Դոնոլադ Թրամփին միջնամատն է ցույց տվել, հաղորդում է  RT-ն:

ԱՄՆ ղեկավարին միջնամատ ցույց տված կնոջը նկարել են, երբ նրանից առաջ է անցել նախագահական շքերթը:

Պարբերականը նշում է, որ նախագահը գոլֆ ակումբից էր վերադառնում:

Շքերթը դանդաղեցրել է ընթացքը եւ հեծանվորդուհին առաջ է անցել նրանից՝ նորից միջնամատը ցույց տալով, որից հետո թեքվել է այլ կողմ,:

Սոցցանցերի օգտատերերը հեծանվորդուհու արարքը «հերոսական» են գնահատել: