Մեքսիկայում խոշոր սկանդալ է առաջացել. իշխանությունները Կանկունում First National Security de Mexico պահեստարանից ավելի քան 1500 մասնավոր չհրկիզվող պահարանների պարունակությունն են բռնագրավել:

Այդ քաղաքում ՌԴ պատվավոր հյուպատոս Արմինա Վոլպերտը «Ռիա Նովոստի»-ին հաղորդել է, որ տուժողների թվում կան նաեւ ռուսաստանցիներ:

 «Իշխանություններն իրենց գործողությունները բացատրել են չհայտարարված միջոցների որոնմամբ, որոնք հանցավոր գործուենության արդյունքում են ձեռք բերվել, սակայն  տուժել են անմեղ ավանդատուները, որոնց թվում նաեւ ռուսաստանցիներ», – ասել է Վոլպերտը:

Նրա խոսքով՝ անօրինական միջոցների որոնումը հիմնականում կապված է Կինտանա նահանգի նախկին նահանգապետ Ռո Ռոբերտո Բորխեի գործի հետաքննության հետ: Նա ձերբակալվել է Պանամայում այս տարվա հունիսի սկզբին, երբ փորձել է Ֆրանսիա   թռչել: 

Մեքսիկայում կազմակերպված հանցավորության գործով մասնագիտացված դատախազության կողմից բռնագրավված գումարի եւ արժեքավոր իրերի արժեքն դեռ ոչ ոք չի գնահատել: «Բայց այժմ  այն արդեն «դարի կողոպուտ» են անվանում», - նշել  է հյուպատոսը: