Ընթացիկ տարվա մայիսից «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործարկվել է «Ռիսկերի կառավարում» համակարգը՝ հնարավորություն ստեղծելով կիրառելու ռիսկայնության գնահատման նոր ուղղություններ: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունավետ թիրախավորման շնորհիվ համակարգն ուղղված է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների կրճատմանն ու արդյունավետության բարձրացմանը: Համակարգի կիրառման առաջին ամիսների ընթացքում ֆիզիկական զննումների քանակի կրճատումն արդեն նկատելի է:

Մասնավորապես, եթե 2017 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական զննման է ենթարկվել ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների 28,8 տոկոսը, ապա երկրորդ եռամսյակում այդ թիվը նվազել է 6,4 տոկոսով՝ կազմելով 22,4 տոկոս: Ռիսկերի կառավարման նոր համակարգն ինտեգրված է մաքսային ձեւակերպումներին առնչվող այլ էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ, ինչն ապահովում է համակարգերի միջեւ փոխգործակցությունը եւ բարձրացնում դրանց կիրառման արդյունավետությունը: Համակարգը նպաստում է նաեւ մաքսային գործընթացների դյուրացմանը, արտաքին առեւտրի ոլորտում ավելի բարենպաստ միջավայրի ապահովմանը եւ մաքսային սահմանների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը: