Հայաստանում 3 տարի սոցիալական ծախսերը չեն ավելացել: Այս մասին հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ երկրում լուրջ ինֆլյացիա է դիտվում: «2018 թվականին սպասվում է 4 տոկոս ինֆլյացիա, իսկ այս տարի՝ 2,7 տոկոս: Այսինքն՝ ստացվում է, որ վերջին 2 տարիներին մեզ մոտ ինֆլյացիան արդեն 6,7 տոկոս է»,- պարզաբանեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունը չի մեծացնում սոցիալական ծախսերը, նպաստում է ոչ թե աղքատության դեմ պայքարին, այլ այս խնդիրը լրջորեն խորացնում է: Փաշինյանը կառավարության ԱԺ ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագիծը ոչ ադեկվատ անվանեց: