Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները 2 անգամ աճել են: Հոկտեմբերի 30-ին ԱԺում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիների վճարունակության նվազումը առավել շոշափելի կլինի, քան կառավարության սպասումներն են:

«Դրանից բացի, հարկ է հավելել նաեւ այն, որ 2018 թվականից բոլորի համար կսկսի գործել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը»,- նշեց Գորգիսյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի հարկային օրենսդրության մեջ  կատարված փոփոխությունների հետեւանքով կմեծանա տարբեր եկամուտներ ունեցող քաղաքացիների բեռը: Նա համոզված է, որ Հայաստանին սպասում է անչափ էքստրեմալ ճգնաժամային տարի: