Եվրամիությունում Կատալոնիայի մշտական ներկայացուցչության ղեկավար Ամադեու Ալտաֆաջը, իսպանական այդ շրջանի անկախության հանրաքվեի բանաձեւի ընդունումից հետո ազատված ավելի քան 140 կատալոնացի պաշտոնյաների ցանկում է հայտնվել: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Politico եվրոպական թերթի կայքը: 

«Մադրիդը ԵՄ-ում Կատալոնիայի դեսպանին ազատել է», - գրում է թերթը: 

Կատալոնիայի խորհրդարանը ուրբաթ տարածաշրջանի անկախության մասին բանաձեւ է ընդունել: Մեկ ժամ անց Իսպանիայի Սենատը հաստատել է Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը Իսպանիայի իշխանություններին Կատալոնիայում ուղղակի կառավարում է թույլ տալիս: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ինքնավարության   կառավարության անդամների, այդ թվում  նրա ղեկավար Կառլես Պուչդեմոնի   ազատման,  խորհրդարանի լուծարման եւ   Կատալոնիայում  դեկտեմբերի 21-ին վաղաժամ ընտրությունների մասին էր հայտարարել:

Կատալոնիայի ղեկավարի գործառույթները փոխանցվել են Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիային: Պուչդեմոնը  շաբաթ հրաժարվել է ընդունել Իսպանիայի կառավարության կողմից ինքնավարության մեջ ուղղակի կառավարում մտցնելու մասին  որոշումը եւ ժողովրդին «ժողովրդավարական դիմադրության»  կոչ է արել: