Հայաստանում ռուսերենը հավասարեցված է մայրենի լեզվին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ նշել է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը:
Իր հերթին, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը նշել է, որ նոյեմբերի 15-ին կտրվի Ռուսաստանում հայկական մշակութային օրերի պաշտոնական մեկնարկը։
Նրա փոխանցմամբ, մշակութային օրերը կանցկացվեն մշակույթի ոլորտում 2016-2018թթ. ՀՀ եւ ՌԴ միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում։ Ծրագրում ներառված է Տրետակովյան պատկերասրահում գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդես, Հաղթանակի պատկերասրահում Մարշալ Բաղրամյանի 120 ամյակին նվիրված միջոցառում, կոնսերվատորիայի մեծ դահլիճում կկազմակերպվի սիմֆոնիկ նվագախմբի համերգ, ինչպես նաեւ տարբեր շրջաններում հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատերախումբը: եւ այլն։ Նախատեսվում են նաեւ հեռուստածրագրերի հեռարձակում, ֆլեշմոբերի կազմակերպում։ Ընդ որում, այս միջացառումներին նախատեսվում է նաեւ Հայաստանից պաշտոնական հյուրերի մասնակցություն։
Այսպես, Հաղթանակի պատկերասրահում Մարշալ Բաղրամյանի 120 ամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցի պաշտպանության նախարարը, նախատեսվում է ԱԺ նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցեր։ Ընդ որում, մշակութային օրերը անցկացվելու են ոչ միայն Մոսկվայւմ եւ այլ խոշոր քաղաքներում, այլ նաեւ տարբեր ռեգիոններում։
Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը ՌԴ ամենավստահելի գործընկերն է. «Ավելին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ոչ մի խոչընդոտ չկա, նույնիսկ լեզվական խնդիր չի կարող լինել, երբ հայկական դպրոցներում երկրորդից տասերորդ դասարաններում պարտադիր սովորում են ռուսերենը, ուստի Հայաստանը կարելի է դասել այն երկրների ցանկին, որտեղ ռուսերենը հավասարեցված է մայրենի լեզվին: Իսկ այն պարագայում, երբ ռուսական ապրանքներն ու ծառայություններն լայնորեն ներկայացված է հայկական շուկայում, ռուսերենը ավելի քան պահանջված է Հայաստանում։ «Ասեմ ավելին, ոչ միայն հայերը պետք է ակտիվորեն գան, սովորեն Ռուսաստանում, այլ նաեւ հակառակը։ Առաջին հերթին պետք է զարգացվի տուրիզմը երկու երկրների միջեւ»,-կարծիք հայտնեց նա։



























