Կառավարության պարտքի 65,6 տոկոսը արտոնյալ պայմաններով է տրամադրվել: Այս մասին հոկտեմբերի 30-ին խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում՝ 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ 2017-ի վերջին հանրապետության պարտքի ծանրաբեռնվածությունը պետք է ՀՆԱ-ի 58,7 տոկոսը կազմի, իսկ 2016-ի վերջում ՝ 58.5 տոկոս, ներկա օրենսդրությամբ՝ առավելագույնը 60 տոկոս:

Սակայն պետական պարտքի զգալի մասը արտոնյալ պայմաններով է ձեռքբերվել:

Այդ իսկ պատճառով, պետական պարտքի մաքուր աժեքը ՀՆԱ-ի 40 տոկոսն է կազմում:

Ֆիննախի ակնկալիքով՝ 2018 թվականի վերջին պարտքի մարման միջին ժամկետը ներկա  9,1-ից մինչեւ 8,5 տարի կկրճատվի, միջազգային չափանիշներին համապատասխան հարմարավետ գոտիով՝ 8-ից 11 տարի:

Նույն համաշխարհային չափանիշների համաձայն՝ ընդհանուր պարտքի զամբյուղում ցանկալի է ներքին պարտքի առնվազն 20 տոկոսն ունենալ: Հայաստանում այդ ցուցանիշն այժմ 21,8 տոկոս է, իսկ 2018 թվականի վերջին այն նախատեսվում մինչեւ 20,8 տոկոս դարձնել: