Ղրղզստանում նախագահ ընտրված  Սորոնբայ  Ժենբեկովը առաջիկա երեսուն օրվա ընթացքում կստանձնի պաշտոնը: Այս մասին Բիշքեկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում  ընտրությունների ու հանրաքվեների վերաբերյալ նիստի ժամանակ ասել է  ԿԸՀ նախագահ Նուրժան Ժայլդաբեկովան:

«Նոր նախագահի երդման արարողությունը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը», - ասել է նա:

Ըստ նրա՝ Ժենբեկովի պաշտոնը ստանձելու ճշգրիտ ժամկետը որոշելու համար   Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է  խորհրդակցի խորհրդարանի, ինչպես նաեւ ներկայիս նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ:

Ղրղզստանի ԿԸՀ-ն երկուշաբթի պաշտոնապես հրապարակեց հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրությունների արդյունքները:  Հաղթողը Ժենբեկովն էր, ով ընտրողների ձայների ավելի քան 54 տոկոսն է հավաքել: