Իսպանիայի Գլխավոր դատախազությունը Կատալոնիայի նախկին ղեկավարության դեմ հայց է ներկայացրել: Նրանց մեղադրում են խռովութան, հեղաշրջման եւ պետական միջոցները մսխելու մեջ, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին:

«Գլխավոր դատախազությունը ի պաշտպանութւուն օրենքի նախաձեռնողական է ժեներալիտետի առանցքային քաղաքական գործիչների դեմ հայցերի ներկայացման համար», - իսպանական հեռուստաալիքների եթերում ասել է Մասան:

Նրա խոսքով՝ հայցերը տարբեր կառույցներ են ներկայացվելու:

Այսպես, Կատալոնիայի կառավարության անդամների դեմ հայցերը Ազգային դատական պալատ կներկայացվեն:

Խորհրդարանի անդամների դեմ հայցերը Իսպանիայի Գերագույն դատարան կներկայացվեն:

Կատալոնիայի խորհրդարանը ուրբաթ ընդունել է տարածաշրջանի անկախության մասին բանաձեւը: Դրանից մեկ ժամ անց Իսպանիայի Սենատը հաստատեց Սահմանադրության155-րդ հոդվածի կիրառումը, որով Իսպանիան ինքնավարությունում կարող է ուղղակի կառավարում մտցնել: