2018-ին Հայաստանում սպասվում է պատրաստի ապրանքների ավելի շատ իրացում: Այդ մասին ասվում է 2018-ի պետբյուջեի նախագծում առկա   մակրոտնտեսական ամփոփիչ տեսության մեջ։

2017-ի արդյունքներով սպասվում է սպառման 5,7 տոկոս, իսկ 2018-ին՝ 6,5 տոկոս  ցուցանիշ, ընդ որում եւ՛ պետական, եւ՛ մասնավոր սեկտորում՝ տնտեսության աճի հաշվին:

2017-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում հանրապետությունում միջին աշխատավարձը բարձրացել է 2,7տոկոս՝ կազմելով շուրջ 190 397 դրամ առանց հարկային պահումների:

2017-ի առաջին եռամսյակում գործազրկությունը պաշտոնական տվյալներով, 12 ամսյա կտրվածքով, 18,3 տոկոսից բարձրացել է 19,0 տոկոս: Ֆիննախն այս գործազրկությունը համարում է ժամանակավոր եւ ակնկալում է, որ մարդիկ անաարդյունավետ ոլորտներից կհեռանան եւ կգտնեն իրենց համար առավել արդյունավետ ոլորտներ: Նախարարության գնահատականով, Հայաստանի ՀՆԱ-ի ներուժն իրականից ավելին է: Ընկերությունները, որոնք սկսել են ներդրումային ծրագրերը, մինչ 2019-ը նոր աշխատուժ ընտրելու կարիք կունենան: