Չինաստանում հոկտեմբերի 31-ին կընթանան Չինաստանի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի  անդամ երկրների համատեղ զորավարժությունները։ «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունները կդառնան Չինաստանի եւ Միության անդամ երկրների հետ համատեղ նման վարժանքներից ամենախոշորը։

Զորավարժությունների թեման է «Մարդկային կյանքերի փրկումը, համագործակցությունն ու փոխշահավետությունը»։ Ծովային վարժանքներին կմասնակցեն 20 նավ, 3 օդանավ, 1000 մարդ Չինաստանից, Թաիլանդից, Ֆիլիպիններից, Կամբոջայից, Մյանմարից, Լաոսից եւ Բրունեյից։ Չինական կողմից զորավարժություններին մասնակցում են 16 տարբեր ծառայությունների եւ գերատեսչությունների աշխատակիցներ։