Պեկինը լուրջ նշանակություն է տալիս THAAD-ի շուրջ Սեուլի իշխանությունների հայտարարությանը եւ հույս ունի, որ իրենց վերցրած պարտավորությունները հարավկորեացի գործընկերները կամրապնդեն իրական գործողություններով: Երկուշաբթի ամենօրյա  մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, փոխանցում է «Սինհուան»:

Երկուշաբթի խորհրդարանում ելույթ ունենալով՝ նա հաստատել է, որ  Չինաստանի կառավարության դիրքորոշումն անփոփոխ է եւ իրենք չեն միանում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգին, անհնարին են համարում ռազմական միության ձեւավորումը  ՉԺՀ-ի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ եւ երկրի տարածքում հավելյալ THAAD համակարգերի տեղադրման մտադրություն կառավարությունը չունի: