ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են համատեղ ջանքերով դիմադրել Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային զարգացմանը ամերիկացի նախագահի՝ Ասիա կատարելիք այցի նախաշեմին, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարությանը:

20  րոպե տեւած հեռախոսային զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Թրամփի ապագա այցը, որի շրջանականերում նոյեմբերի 5-7-ը նա կլինի Ճապոնիայում, եւ պայմանավորվել են ամուր կապ պահպանել Հյուսիսային Կորեայի հարցի շուրջ:

Թրամփը նշել է, որ անհամբեր սպասում է իր այցին Ճապոնիա: Նա ընդգծել է, որ ոչ մի կասկած չկա Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ միության շուրջ: Կողմերը որոշել են խորացնել Հյուսիսային Կորեայի իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ իրենց քննարկումները Թրամփի այցի ժամանակ: