ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախընտրական քարոզարշավի շտաբի նախկին մենեջեր Փոլ Մանաֆորթի նկատմամբ մեղադրանքը մինչ 2016-ի քարոզարշավն ընկած ժամանակահատվածին է վերաբերում, սակայն մեղադրանքի տեքստում պնդում կա, որ նրա գործունեությունը շարունակվել է նաև 2017-ին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Ներեցեք, բայց դա Փոլ Մանաֆորթի՝ Թրամփի նախընտրական քարոզարշավի անդամ դառնալուց շատ տարիներ առաջ էր։ Ինչու՞ դիտակետում ստախոս Հիլարին ու դեմոկրատները չեն»,- գրել է Թրամփը՝ նկատի ունենալով ընտրությունների ժամանակ իր մրցակցին՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
Մեղադրանքի համաձայն՝ Մանաֆորթն ու իր գործընկեր Ռիք Գեյթսը ԱՄՆ-ի դեմ դավադիր համաձայնության մեջ են եղել մոտավորապես 2006-2017թթ․ ընկած ժամանակահատվածում:


























