Մթնոլորտում ածխաթթու գազի խտությունը 2016-ին նորից գերազանցել է նախորդ ռեկորդը եւ հասել 800 հազար տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշին։ Այս մասին ասված է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության զեկույցում, որը ներկայացվել է Ժնեւում։
Մասնագետները նշում են, որ CO2-ի խտությունն անցյալ տարի կազմել է 403․3 մասնիկ մեկ միլիոնի մեջ։ 2015 թվականին այդ ցուցանիշը 400 էր։ Սա Էլ Նինյո ֆենոմենի եւ մարդու գործունեության հետեւանքն է։
«Պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել մթնոլորտ արտանետումները կրճատելու համար, քանի որ CO2-ի յուրաքանչյուր մոլեկուլ մնում է այնտեղ եւ կուտակվում։ Պետք է կրճատել արտանետումներն եւ մեծացնել դրանց հոսքը մթնոլորտից։ Այդ հոսքագծերն են կենսոլորտն ու օվկիանոսը»,- ասել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության փորձագետ Տատյանա Տարասովան։




























