Կատարն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ամրապնդել հակաահաբեկչական համագործակցությունը ծայրահեղական խմբավորումների ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինի՝ Դոհա կատարած այցելության ավարտին ընդունված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։
Բանակցությունների ավարտին Մնուչինը հայտնել է, որ երկու երկրները համաձայնել են էապես մեծացնել ահաբեկիչների հովանավորների մասին տեղեկությունների փոխանակումը՝ նշելով, որ մեծ ուշադարություն է դարձվում Կատարում բարեգործական եւ դրամական ծառայությունների ոլորտին։




























