ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Ֆինլանդիայի ցանկացած քայլ պետք է հանրաքվեի միջոցով ստանա հանրության հավանությունը, հայտնել է երկրի նախագահ Սաուլի Նինիստյոն, փոխանցում է Reuters-ը։
Ընդ որում, Նինիստյոն չի ասել, թե ինքը ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակից է, թե ոչ։
«Ես վստահ եմ, որ անդամակցության մասին որոշումը լեգիտիմություն եւ լայն աջակցություն կպահանջի։ Ես զերծ կմնայի որոշումներից, որոնք ցավ կպատճառեն քաղաքացիների մեծ մասին»,- ասել է նա։
Փետրվարին անցկացրած հարցումների համաձայն՝ ֆինների միայն 21 տոկոսն է աջակցում ՆԱՏՕ-ին անդամակցելուն։




























