Վիթխարի սողունին նկատել են Ումարդա գյուղում կովի գոմում: Տեղացիները դիմել են Վայրի կենդանիների եւ բնության փրկության միության հասարակական կազմակերպության օգնությանը:

Ժամանած փրկարարները պիթոնին բարձրացրել են՝ նրան անվտանգ վայր տանելու համար, սակայն սողունը սկսել է խեղդվել: Փրկարարներին թվացել է, թե նա սատկում է, սակայն նրան հաջողվել է երախից դուրս հրել իր ավարը:

«Սողունը դժվարությամբ էր շարժվում: Պիթոնները սովորաբար երախը ձգում են, որ խոշոր կենդանիների կուլ տան՝ այծերի կամ շների, սակայն նրանց չեն կարողանում մարսել եւ կարող են խեղդվել ու սատկել»,- պարզաբանել է Միության նախագահը: Նրա խոսքով՝ այսպիսի բան պատահում է, որբ սողունը մի քանի օր անընդհատ կենդանիների է կուլ տալիս կամ ձմեռվա քնի է պատրաստվում:

Փրկարար գործողությունը տեւել է մոտ կես ժամ, որից հետո պիթոնին տարել են Բագդարի բնական պարկ եւ ազատություն բաց թողել: