2018 թվականին Հայաստանից Վրաստան ուղղվող նոր սահմանային կամուրջը կկառուցվի 20 տոկոսով: Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտնեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով ԱԺ Մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ այս աշխատանքների համար 1,13 մլրդ դրամ (մոտ 2,3 մլն դոլար) կհատկացվի՝ նախագծի 3,4 մլրդ ընդհանուր արժեքի դեպքում: 2018 թվականին նախագծային աշխատանքները եւ կամրջի 20 տոկոսի շինարարությունն ամբոջությամբ կավարտվեն: Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի մոտ նոր կամուրջը կփոխարինի հնին, որն ավելի նեղ է եւ քիչ տարողունակ:




























