Ցանկացած մարդ իր կյանքում ցանկության դեպքում կարող է ժամանակ գտնել, ե´ւ աշխատանքի ե´ւ սպորտով զբաղվելու, ե´ւ ընտանիքի համար: Այս մասին «Ժենմին ժիբաո» հրատակարության կողմից չինացի համացանցի օգտատերերի հետ կազմակերպված առցանց երկխոսության ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ հավելելով, որ ներկայումս իրեն հաջողվում է ամեն ինչ համատեղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք ճիշտ եք, որ աշխատանքի ռեժիմի պատճառով միշտ չէ որ հնարավոր է ժամանակ գնտնել սպորտով զբաղվելու համար, բայց ես աշխատում եմ այդ անել, որովհետեւ ցանկացած մարդու կյանքում պետք է ոչ միայն աշխատի, այլեւ ընտանիքի հետ ժամանակ անցկացնի, գիրք կարդա, սպորտով զբաղվի», - ասել է ՌԴ վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, ինչպես է համատեղում աշխատանքը եւ ժամանցը:
Իլմեն լճում նախագահի հետ ձկնորսութունը.
Рыбалка с президентом на озере Ильмень pic.twitter.com/Wt8U6q4S9b
— Дмитрий Медведев (@MedvedevRussia) September 10, 2016
Նա պատմել է, որ իրեն ձմեռային սպորտաձեւերն են դուր գալիս:
Վարչապետը նշել է, որ նաեւ փորձում է լողալ, հեծանիվ քշել: Նա դա յուրաքանչյուր ժամանակակից մարդու համար անհրաժեշտություն է համարում:
Նշենք, որ Մեդվեդեւը ռուսաստանցիներին հայտնի է ոչ միայն որպես վարչապետ եւ նախկին նախագահ, այլեւ որպես աֆորիզմների հեղինակ:
Ներկայացնում ենք Մեդվեդեւի առավել վառ արտահայտությունները:
Շնորհավոր Ռուսաստանի օրը.
Ընդհանրապես «Արջը» համացանցի հայտնի կերպար է, եւ անհնար է անտեսել ալբաներեն սովորելու պահանջները:
Ամենակարեւորը անձնական ընտրութւունն է:Ինձ շատ են այդ մասին հարցնում: Եվ ուսուցիչների եւ դասախոսների դեպքում, դա կոչումն է: Իսկ եթե ուզում եք փող աշխատել, կան շատ հրաշալի տեղեր, որտեղ կարելի է դա արագ եւ լավ անել: Հենց նույն բիզնեսը:
Ուղղակի փող չկա: Փող գտնենք՝ ինդեքսացում կլինի: Դուք պինդ կացեք: Ձեզ ամենայն բարիք, լավ տրամադրութուն եւ առողջություն:
Նոր իրականութւուն. Ռուսաստանը եւ գլոբալ մարտահրավերները.
Իմ աշխատանքային գրքույկի առաջին գրառումը հավաքարար է, վերջինն այս պահին՝ նախագահ:
Կարելի է առանց փողի ծննդաբերել, բայց ավելի լավ է փողով:



























