Տարվա վերջին մոտ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սեւանա լճում խեցգետնի պոպուլյացիան կրկնակի կրճատվել է: Հոկտեմբերի 31-ին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը: Նրա խոսքով՝ եթե որսագողությունը նույն ծավալներով շարունակվի, ապա Հայաստանը մեծ եւ դժվար վերականգնելի կորուստներ կկրի:

Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն իր հերթին ասաց, որ վերջին 3 տարիներին արդյունաբերական արտադրությունը, ամենայն հավանականությամբ, աճել է միայն 100 տոննայով, այսինքն՝ 350-ից մինչեւ 450 տոննա: Փորձագետի կարծիքով՝ եթե Հայաստանում այս նորմաները պահպանվեն, ապա մինչ այդ կորցրած բնական պաշարների վերականգնումը հնարավոր է: «Ձկների համար վտանգ է ներկայացնում նաեւ ջրառը: Անհրաժեշտ է ջրային պաշարների խնդիրները կարգավորել»,- ընգգծեց Գաբրիելյանը: