2018 թվականի պետբյուջեում շահութահարկի եկամուտները 130 մլրդ դրամ (բոլոր հարկերի մոտ 10,4 տոկոսը, իսկ վերահաշվարկով` մոտ 270 մլն դոլար) կկազմեն: Այս մասին ասվում է բյուջեի նախագծի բացատրագրերում: Նշենք, որ բյուեջի մասին քննարկումներ են ընթանում խորհրդարանի մշտական հանձնաժողովներում:
Այս ծավալը մոտ 3 տոկոսով ցածր է, քան նշված է 2017 թվականին: Դա պայմանավորված է նոր ներդրումային ծրագրերով, որոնցից մեծ ծավալներով հարկերի մարում է ակնկալվում:
Նոր ներդրումների ակնկալիքները հաստատվում են սարքավորումների ներմուծման աճով ( «Մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» ապրանքերի խումբ): 2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի ներմուծման ընդհանուր աճից (28,5 տոկոս) այս խումբն առավելագույնն է եղել` 4,9 տոկոսային կետ:
Ընդհանուր առմամբ, տնտեսության մեջ, 2018 թվականին մաքուր շահույթը 2 տրիլիոն է ակնկալվում. 317,3 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը, ներառյալ հարկերից ստացված եկամուտը` 1 տրիլիոն:




























