Զբոսաշրջության պետական կոմիտեի 2018-ի ծրագրերի համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի շուրջ 350 միլիոն դրամ կամ 3,5 անգամ ավելի, քան 2017-ին: Այդ մասին ասվում է 2018-ի  պետբյուջեի նախագծում, որի շուրջ քննարկումներն անցկացվում են հանրապետության խորհրդարանի մշտական հանձնաժողովներում։

Մասնավորապես, ծրագրվում է կրկնակի՝ մինչև 200 միլիոն դրամ,  ընդլայնել զբեսաշրջության զարգացման ծրագրի (մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին, ավանդական փառատոնների անցկացում, ենթակառուցվածքների զարգացում)  ֆինանսավորումը: Ի հավելումն դրան, 72 միլիոն դրամ հատկացվում է հանրապետության Տուրիզմի զարգացման ֆոնդին աջակցելու համար (ծրագրում չի հստակեցվում, թե ինչով են  դրա գործառույթները տարբերվում պետական կոմիտեի գործառույթներից):