Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն ի սկզբանե քաղաքական նշանակություն ուներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։
Նրա կարծիքով իրավիճակը շինարարության մեկնարկից հետո փոխվել է։ «Հիմա դա ինչ-որ կերպ հավասարակշռված է։ Իհարկե, այս երկաթուղու շինարարությունն ունի եւ ի սկզբանե ունեցել է գերազանցապես քաղաքական նշանակություն։ Բայց միաժամանակ այն պակաս կարեւոր չէ նաեւ տնտեսական առումով»,- ասել է Մելքումյանը՝ հավելելով, որ երկաթուղին կարող է լուրջ մրցակցություն ստեղծել Գյումրի-Կարս ապագա երկաթգծի համար, ինչը շահավետ չէ հայկական կողմի համար։
Տնտեսագետեը նշեց, որ դրանով Գյումրի-Կարս երկաթուղու արդյունավետությունը էապես կպակասի, ինչն, ակնհայտորեն, շատ բացասական արդյունք կունենա։
Չնայած դրան՝ Մելքումյանը կարծում է, որ անհրաժեշտ է բավասարակշռված մոտեցում ցուաբերել եւ օգտագործել երկաթուղու հնարավորությունները բիզնեսին գրավելու համար։
Հարցին, թե կարող է արդյոք հայկական կողմը միանալ արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, նա պատասխանեց, թե դա լիովին հնարավոր է, քանի որ այդ երկաթուղին ազգայնացված չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Վրաստանի կողմից։
«Կյանքը ցույց կտա, թե ինչպիսի բեռնափոխադրում այն կապահովի։ Հիմա վաղ է իրատեսական կանխատեսումներր անելու համար»,- ասել է Մելքումյանը։
Հիշեցնենք որ հոկտեմբերի 30-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով մեկնել էր առաջին բեռնատար գնացքը։




























