ՌԱԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին համարում է, որ Քսենյա Սոբչակն ու Եկատերինա Գորդոնը, որոնք հայտարարել են ՌԴ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, ընտրությունները խեղկատակության ու Հելոուինի են վերածում, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քաղաքական գործչի կարծիքով հարկ չկա պետական ամենաբարձր պաշտոնին  հավակնելու՝ առանց ղեկավարման փորձ ունենալու:

«Թող բոլորն էլ առաջադրվեն, միայն պետք է խիղճ ունենալ: Եթե դուք երբեք շրջան, բաղնիք, խումբ, բաժին չեք ղեկավարել, ինչպե՞ս եք ուզում նախագահ դառնալ: Զինվորն, ի՞նչ է,  կասի՝ ես վաղը պաշտպանության նախարար եմ դառնալու»,- լրագրողներին ասել է Ժիրինովսկին:

Ազատ դեմոկրատների՝ նախագահական մրցավազքին բազմիցս մասնակցած  առաջնորդի խոսքով, ընտրությունների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը սազական չէ:

«Խեղկատակություն, աչքակապություն, նրանք Հելոուին են դարձրել ընտրությունները» - նշել է Ժիրինովսկին: