Մոլոդովայի Սահմանադրական դատարանը դրական պատասխան է տվել ազատ դեմոկրատների՝ Սահմանադրությունում պետական լեզվի անվանման մասին դրույթը փոփոխելու օրինագծին: Այդ մասին հաղորդում է Newsmaker պարբերականը:
Սահմանադրական դատավորները համարում են, որ հիմնական օրենքում լեզուն պետք է անվանվի ռումիներեն, ինչպես երկրի անկախության Հռչակագրում:
ՍԴ-ն հոկտեմբերի 31-ի նիստում քննարկել է ազատ դեմոկրատների խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ հիմնական օրենքի փոփոխման մասին:
Խորհրդարանի պատգամավորները, մասնավորապես, առաջարկել են Սահմանադրության մեջ ամրագրված «մոլդավերեն» անվանումը փոխել «ռումիներենով»:
Սահմանադրական դատավորները օրինագծին դրական եզրակացություն են տվել:
Հիմնավորելով իրենց դիրքորոշումը՝ նրանք վկայակոչել են 2013-ի ՍԴ որոշումը, որտեղ ասվում է, որ Մոլդովայի անկախության Հռչակագիրը, որտեղ պետական լեզուն համարվում է ռումիներենը, գերազանցում է Սահմանադրությանը, որտեղ խոսվում է մոլդավերենի մասին:




























