Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համարում է, որ Թբիլիսիի կոշտ արձագանքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում թույլ կտար խուսափել Ղրիմի դեպքում ռուսական անեքսիայից։ Այս մասին Վրաստանի նախագահն ասել է DW-ի «Նեմցովա․ Հարցազրույց» ծրագրի ժամանակ։

«Կարծում եմ, որ այդ ժամանակ մենք բավականաչափ ակտիվ չեղանք,- ընդգծել է նա։ -Եթե 2008 թվականին Մոսկվայի քաղաքականությանը կոշտ «ոչ» պատասխան լիներ, Ղրիմի դեպքերից հնարավոր կլիներր խուսափել»։

«Վրաստանում եւ Ղրիմում տեղի ունեցածի միջեւ ընդհանուր շատ բան կա»,- հավելել է նա։ Նախագահի խոսքով՝ միակ տարբերությունն այն է, որ Մոսկվան պաշտոնապես Ղրիմը Ռուսաստանի մաս է ճանաչել։ «Դա աննախադեպ է։ Ընդ որում, չի կարելի վստահ լինել, որ Ռուսաստանը նույն քաղաքականությունը չի շարունակի մյուս հարեւանների դեպքում»,- ասել է Մարգվելաշվիլին։