ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ասիական շրջագայության ընթացքում չի այցելի Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ ապառազմականացված գոտին։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Թրամփի աշխատակազմի ներկայացուցչին։

«Նախագահը չի այցելի ապառազմականացված գոտի։ Նրա այցի ծրագրում դրա համար ժամանակ չի հատկացվել»,- ասել է աղբյուրը։

Միաժամանակ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին  նախագահը, որը կայցելի Քեմփֆ Համֆրիս՝ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում գտնվող ռազմական օբյեկտ։ «Մենք կարծում ենք, որ դա ավելի տրամաբանական է գաղափարական առումով։ Դա թույլ կտա դիմել զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին»,- ասել է աղբյուրը։