Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը ամերիկյան 3 անձնագիր ունի՝ իրարից տարբերվող համարներով, նշված է դատարանի փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին 10 տարիներին Մանաֆորթը ամերիկյան անձնագիր ստանալու 10 հայտ է ներկայացրել…Ներկայումս նա ամերիկյան 3 անձնագիր ունի տարբեր համարներով»,- նշված է փաստաթղթում:
Հաղորդվում է նաեւ, որ մարտին Մանաֆորթը կեղծանուն օգտագործելով հեռախոս եւ էլեկտրոնային հասցե է գրանցել: «Մանաֆորթն այդ հեռախոսով հունիսին Մեքսիկա է մեկնել, մայիսի 23-ին՝ Չինաստան եւ մայիսի 9-ին՝ Էկվադոր»,- նշված է փաստաթղթում:
Երկուշաբթի Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին եւ նրա բիզնես գործընկեր Ռիկ Գեյթսին մեղադրանք է ներկայացվել 12 կետով, այդ թվում՝ ԱՄՆ դեմ դավադրության եւ դրամական միջոցների լվացման, որոնք ստացել է Ուկրաինայի շահերի շրջանակում լոբբիստական գործունեության համար:




























