Ավստրալիայի սենատի նախագահ Ստիվեն Փերրին հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ հաստատվել է, որ նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, հայտնում է ABC հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նախօրեին Փերրին հայտարարել էր, որ կասկածներ ունի իր քաղաքացիության կապակցությամբ, քանի որ իր հայրը ծնվել  է Մեծ Բրիտանիայում եւ Ավստսրալիա է արտագաղթել 1950-ական թթ․։

Չորեքշաբթի Փերրին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հաստատել է, որ ինքը նույնպես այդ երկրի քաղաքացի է հոր ծննդյան վայրի հիման վրա։ Սենատին գրած իր նամակում նա հայտնել է, որ ծանր սրտով է լքում պաշտոնը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Փերիի տեղը կարող է զբաղեցնել զբոսաշրջության նախկին նախարար Ռիչարդ Քոլբեքը։