ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ Բոլոր սրբերի օրվա նախօրեին Սպիտակ տան մոտ կերպարների հագուստով երեխաներին կոնֆետներ է բաժանել: Սակայն երբ հերթը դինոզավրի հագուստով երեխային է հասել, Թրամփը շփոթվել է եւ նրան չի հյուրասիրել:

Այդ պահը նկարահանել են:  Տեսանյութը Twitter-ում հրապարակել է NBC News-ը:

Երբ Թրամփին մոտենում է տիրանազավրի հագուստով երեխան, սկզբում ԱՄՆ ղեկավարը ցանկանում է նրան մեկնել ձեռքը, սակայն արագ մտքափովում է, շոյում է փողկապը, այնուհետ պիջակն է ուղղում:

Հանդիսատեսը ուշադրություն է դարձրել Թրամփի դեմքի արտահայտությանը, որը զզվանք կամ շփոթմունք է արտահայտում, հաղորդում է Lenta-ն: