Երեւանում կնշեն Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 9-ից 10-ը Office K2՝ «Ճապոնական երաժշտության նախագծի» կովկասյան համերգաշրջանի շրջանակում  կազմակերպում է ճապոնական ավանդական երաժշտության համերգներ:

Համերգները տեղի կունենան Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Համերգների սկիզբը՝ ժամը 19-ին: