Ռուսաստանցի ընդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ դատարան կդիմի Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ նախագահի վարչակազմի դեմ: Պատճառը երկրի տարբեր քաղաքներում տեղական իշխանությունների կողմից հանրահավաքներ անցկացնելու  մերժումներն են, հաղորդում է Meduza-ն:

Նավալնիի խոսքով՝ տեղական իշխանությունները կազմակերպված, համաժամանակ եւ Մոսկվայից ակնհայտ ցուցումներով են գործում:

 «Կպահանջենք պաշտոնյա վկաներին հարցաքննել եւ կապացուցենք, որ այդ բոլոր անօրինական հրահագները անձամբ Պուտինն է տվել, ուրիշ մեկն ուղղակի չէր կարող դա անել», — իր բլոգում գրել է Նավալնին:

Նա հաղորդել է, որ վերջին շրջանում քաղաքային իշխանությունները դադարել են հանրահավաքների թույլտվություններ տալ, ինչի կապակցությամբ որոշում է ընդունվել ակցիաները մասնավոր տարածքներում անցկացնել:

Առաջին այդպիսի ակցիան անցկացվել է Տամբովում, հոկտեմբերի 29-ին: Հաջորդը հոկտեմբերի 4-ին տեղի կունենա Իրկուտսկում: