Քենիայի «Ազգային սուպերդաշինք» ընդդիմադիր կոլացիայի առաջնորդ Ռաիլ  Օդինգան հրաժարվում է ընդունել հոկտեմբերի 26-ին կայացած  կրկնակի նախագահական ընտրությունների արդյունքները:

Օդինգայի խոսքով՝ ընտրությունները չեն համապատասխանում Սահմանադրությանը: Նա նշել է, որ անհրաժեշտ է անցկացնել ընտրություններ, որոնք համապատասխանում են հիմնական օրենքին եւ Գերագույն դատարանի որոշման համաձայն, հաղորդում է «Սինհուա»-ն:

Ձայների հաշվարկի արդյունքերով՝ կրկնակի նախագահական ընտրություններում հաղթել է «Հոբելյանական կուսակցության» թեկնածուն, գործող նախագահ Ուխուրու Քենիաթան:

Օգոստոի 8-ի նախագահական ընտրություններին մասնակցել է 8 թեկնածու: Գլխավոր մրցակիցներն էին գործող նախագահը եւ Օդինգան:

Օգոստոսի 11-ին ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքների մասին՝ հայտարարելով Քենյաթայի հաղթանակը: Սակայն Օդինգան հրաժարվեց ճանաչել այդ արդյունքները:

Քենիայի Գերագույն դատարանը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր քվեարկության արդյունքների չեղարկման մասին եւ 60 օրվա ընթացքում պահանջել նոր նախագահական ընտրություններ անցկացնել: