Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները պահանջում են չփոխել դպրոցի տնօրենին: Այսօր՝ նոյեմբերի 1-ին, նրանք փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը եւ պահանջում չեղարկել Արմավիրի մարզպետի որոշումը, ըստ որի դպրոցի տնօրենը փոխվելու է: NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի գործող տնօրեն Վարազդատ Հակոբյանը նշեց, որ այս պահին ծնողների եւ դպրոցի աշխատակազմի հետ հանդիպում է ունենում  մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը, որից հետո պարզ կլինեն հետագա քայլերը: