Բահրեյնի դատախազը ընդդիմադիր կուսակցության առաջնորդներին մեղադրել է Կատարի օգտին լրտեսության մեջ, հայտնում է AP-ն։
Ընդդիմադիրներին մեղադրում են Կատարի հետ դավադիր դաշինքի մեջ՝ Բահրեյնի նկատմամբ «թշնամական գործողությունների» ու նրա ազգային շահերին ու վարկանիշին վնաս հասցնելու նպատակով։ Հավաստիացնում են, որ քաղաքական գործիչները հանդիպել են կատարցի պաշտոնյաների հետ ու հաղորդել գաղտնի տեղեկություններ, դրա դիմաց ստանալով ֆինանսական աջակցություն։ Դատախազի կարգադրությամբ երկու քաղաքական գործիչներն էլ կալանավորված են։
Հիշեցնենք, որ Բահրեյնը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները։




























