Առաջիկա տարիների ընթացքում կարող է ստեղծվել հալալ կրիպտոարժույթ, հայտնել են Ռուսաստանի մուֆթիների խորհրդից։ Դեռեւս կրիպտոարժույթները վստահություն չեն ներշնչում իսլամի հետեւորդներին դրանց օգտագործման անորոշության եւ ռիսկի բարձր մակարդակի պատճառով, հայտնում է Newsru-ն։
Այս մասին ասել է իսլամական տնտեսության եւ ֆինանսների հարցերով խորհրդական, Ռուսաստանի մուֆթիների խորհրդի ղեկավար Մադինա Կալիմուլլինան։ «Ելնելով կրիպտոարժույթի բնութագրերից՝ մենք ենթադրում ենք, որ այն կարող է նաեւ հալալ լինել։ Շարիաթի ստանդարտները դեռեւս չեն ընդգրկում այս թեման, 2-3 տարվա հեռանկարում դրանք կարող են մշակվել»,- նշել է Կալիմուլինան։ Նրա խոսքով՝ հալալ կրիպտոարժույթի թեման հիմա շատ տարածված է ռուսական իսլամական հասարակությունում, մասնավորապես՝ Կովկասում։

























