Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 2-ից Երեւան քաղաքի Աճառյան եւ Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Աճառյան փողոցում՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի եւս մեկ՝ 4-րդ երթեւեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը եւ դեպի Մարշալ Բաբաջանյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին:
Միաժամանակ՝ Աճառյան փողոցի բոլոր լուսացույցները երթեւեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն եւ կտեղակայվեն երթեւեկելի մասի վրա:





























