ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երեւան քաղաքի Ավագ Պետրոսյանի փողոցում եւ Տպագրիչների փողոցի ու դեպի Վարդանանց փողոց երթեւեկության ուղղությամբ նրա շարունակությունը հանդիսացող Վարդանանց փակուղու հատվածներում մշտապես առաջանում են տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներ եւ որոշ դեպքերում՝ խցանումներ:

Տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկվում է նշված փողոցներում երթեւեկությունը կազմակերպել միակողմանի. Ավագ Պետրոսյանի փողոցում՝ Սայաթ Նովա պողոտայից դեպի Թումանյան փողոց ուղղությամբ, իսկ Տպագրիչների փողոցի ու Վարդանանց փակուղու հատվածներում՝ Հանրապետության փողոցից դեպի Վարդանանց փողոց ուղղությամբ:

Հանրային քննարկման համար կից ներկայացվում են առաջարկվող երթեւեկության կազմակերպման սխեմաները:

Խնդրվում է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել [email protected]էլեկտրոնային հասցեին: