Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում տեղի ունեցած եւ տասնյակ զոհերի ու վիրավորների պատճառ դարձած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Սերժ Սարգսյանը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
«Նման անմարդկային գործողությունները վերահաստատում են մեր այն համոզմունքը, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, եւ անհրաժեշտ է միասնականորեն ու վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը մարդկության դեմ ուղղված այդ չարիքն արմատախիլ անելու համար: Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի հետ մենք աղոթում ենք անմեղ զոհերի հոգիների խաղաղության և վիրավորների առողջության համար»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:




























