Վենետիկը հայերի մշակութային ժառանգության կենտրոններից մեկն է, գրում է Venezia Eventi-ի քաղաքային կայքը:
Վենետիկի Սբ. Ղազար վանքում հավաքվել են 170 հազար հնատիպ գիրք եւ 4500ձեռագիր:
Դա հայ մշակույթի ամենամեծ հավաքածուն է Հայաստանից դուրս: Եվ արդեն ուղիղ երեք դար է, որ այդ կղզյակը հայերի հոգեւոր աշխարհի մի մասն է:
1717-ին Վենետիկն ընդունել էր հայ վանականներին, որոնք փախել էին թուրքերի հետապնդումներից: Բայց հայերը Վենետիկում ավելի վաղ էին հայտնվել, դեռեւս միջին դարերում:
Դրա վկաները քաղաքային անվանումներն են: Ռուգա Ջուֆա շրջանում՝ Սբ. Մարկեսի հրապարակից ոչ հեռու, հաստատվել էին Ջուղայի հայերը: Հենց այդտեղ՝ հրապարակի մոտ․ կանգնեցվել է Սբ. Խաչ եկեղեցին եւ 13-րդ դարի ոչ մեծ մատուռ: Կարելի է նաեւ հիշել, որ armelin բառով վենետիկցիները անվանում են ծիրանը, որ Հայաստանում ամենուր է: Իսկ Մեծ Հայաստանի մասին հիշատակում է նաեւ Մարկո Պոլոն:
Արեւելքի առաջին տպագրությունը արվել է հայերի կողմից եւ առաջին գիրքը հրատարակվել է Վենետիկում: Ի՞նչ բովանդակություն ունի այն: Աղոթքներ, որ պետք է կարդան առեւտրականները, եթե ճանապարհ են ընկնելու ուրբաթ…
Մուսուլմանների բազմադարյա հարեւանությամբ, հայերը խորամանկություն են սովորել: Ցայսօր Վենետիկում ասույթ կա. «7 հրեա է պետք, որ հային խաբի»…
Եվս մեկ ժառանգություն՝ նապոլեոնյան ժամանակներից. երբ 1805-ին Բոնապարտը վերադարձել է Վենետիկ, նա որոշել է ոչնչացնել եկեղեցիներն ու վանքերը: Ի՞նչ են արել հայերը փրկվելու համար: Կղզու վրա թուրքական մահիկ են բարձրացրել եւ սուլթանի հպատակներ ներկայացել: Նապոլեոնը հավատացել է, չի ցանկացել անախորժությունների մեջ ընկնել Բարձր Դռան հետ, եւ Մխիթայանների վանքը չի տուժել:




























