ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը Ուսամա բեն Լադենի հետ կապված շուրջ 470 հազար փաստաթուղթ է հրապարակել՝ ներառյալ նրա անձնական օրագիրը, փոխանցում է Lenta-ն: Նշվում է, որ փաստաթղթերն ստացվել են 2011-ի մայիսին:

Օրագրում առկա են գրառումներ, որոնք ահաբեկիչը կատարել է զոհվելու նախօրեին: ԿՀՎ-ը նաև հրապարակել է զանազան տեքստային ֆայլեր, ծրագրային ապահովման տեսաձայնային և համակարգային ֆայլեր: Փաստաթղթերի մեջ են նաև բեն Լադենի որդու՝ Համզայի լուսանկարները, նախկին «թիվ մեկ ահաբեկչի» հայտարարությունների տեսագրությունների սևագիր տարբերակները և «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական իսլամիստական կազմակերպության ջիհադական քարոզները: Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է 2011-ի մայիսի 2-ին՝ գաղտնի զինվորական գործողության արդյունքում: